850 դիտում, 2020.02.25 14:22

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 95-ի

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 95-ի

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 95-ի, նրանցից 15-ը մահացել են: Այդ մասին հայտնել Է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը։

«Այսօրվա դրությամբ մենք ունենք կորոնավիրուսով վարակման 95 հաստատված դեպք, 15 մարդ մահացել Է»,-ասել Է Ջահանփուրը IRINN հեռուստաալիքի եթերում: Փետրվարի 24-ից Իրանում վարակվածների թիվն ավելացել Է 34-ով, մահացածներինը՝ երեքով, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

կիսվել նյութով -