752 դիտում, 2020.02.25 13:29

Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Փետրվարի 23-ին  Ճապոնիայում 112 տարեկան հասակում մահացել է աշխարհի  ամենատարեց տղամարդը՝ Վատանաբե Տիտեցուն։ Այս մասին հաղորդում է «Կիոդո» գործակալությունը:

Նա մահացել է ծերանոցում։ Նրա մահվանից 2 շաբաթ առաջ նա գրացվել  էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենատարեց տղամարդ:

Վատանաբեն ծնվել էր 1907 թվականի մարտի 5-ին: Նախքան նա ամենատարեց տղամարդը աշխարհում համարվում էր Մասաձո Նոնական՝ Հոկայդոյից։ Վերջինս մահացել է 2019 թվականի հունվարի 20-ին 113 տարեկան հասակում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 2015 թվականի արդյունքներով Ճապոնիայում 80 տարեկան մարդկանց թիվը գերազանցել է 10 միլիոնը:

կիսվել նյութով -