386 դիտում, 2020.02.25 11:19

Մահացել է Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Յազովը

Մահացել է Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Յազովը

Մոսկվայում մահացել է Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Յազովը. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Պաշտպանության նախարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

«Փետրվարի 25-ին Մոսկվայում կյանքի 96-րդ տարում ծանր և երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Տիմոֆեևիչ Յազովը»,- ասվում է հայտարարությունում:

Նշվում է՝ Յազովը վերջին զինվորականներից էր, ում Խորհրդային Միության մարշալի կոչում էր շնորհվել: Հայրենական մեծ պատերազմի ընթացքում կատարած սխրանքների համար նրան Կարմիր աստղի շքանշան էր շնորհվել:

Դմիտրի Յազովը 1987 թվականի մայիսից մինչև 1991 թվականի օգոստոսը զբաղեցրել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարի պաշտոնը: Նրա հրամանատարությամբ հսկայական աշխատանք է տարվել Զինված ուժերի մարտունակությունը բարձրացման և Աֆղանստանից զորքերի կազմակերպված դուրսբերման համար:

կիսվել նյութով -