714 դիտում, 2020.02.24 23:45

Մեկնարկել է 48-օրյա Մեծ Պահքը

Մեկնարկել է 48-օրյա Մեծ Պահքը

Այսօրվանից մեկնարկել է 48-օրյա Մեծ Պահքը: Այն սկսվում է Բուն Բարեկենդանից եւ տևում մինչեւ Սուրբ Հարության՝ Զատկի տոնը:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք՝ հրաժարվելով ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից:

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու 40 օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին»:

40-օրյա պահքին հաջորդում է պահոց եւս մեկ շաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ 40-օրյա կոչվող պահքը 48 օր է տեւում:

Մեծ Պահքն ունի 7 կիրակի՝ Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան եւ Ծաղկազարդ:

կիսվել նյութով -