450 դիտում, 2020.02.24 20:22

Իշխանության հերթական հեղափոխությունը, այս անգամ՝ կրթության ոլորտում

Երկրի խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր քննարկվել են Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները:

Դա դեռեւս հանրային լսումների մակարդակում է, այսինքն խորհրդարանականներից բացի մասնակցել են բուհերի ներկայացուցիչներն ու ոլորտով մտահոգ մասնագետներ, երիտասարդներ:

Նախարար Արայիկ Հարությունյանը՝ նախագիծը հեղափոխական է անվանում: Իսկ այս լսումներն էլ քննարկվող թեմայի շուրջ տարբեր կարծիքներ լսելու եւս մեկ առիթ է: Թե ինչպես է այս հարթակն օգտագործվել բավական աղմուկ հանած օրինագծով նախատեսվող փոփոխությունները քննարկելու համար՝ ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

կիսվել նյութով -