510 դիտում, 2020.02.24 19:42

Գերմանիայում անհայտ անձը մեքենայով մխրճվել է կառնավալի մասնակիցների մեջ

Գերմանիայում անհայտ անձը մեքենայով մխրճվել է կառնավալի մասնակիցների մեջ

Գերմանիայի Ֆոլքմարզեն քաղաքում անհայտ անձը ուղևորատար մեքենայով մխրճվել է կառնավալային երթի մասնակիցների մեջ: Այս մասին հայտնում է գերմանական ARD հեռուստաալիքը:

Լրատվամիջոցի տվյալներով` տուժել է առնվազն 10 մարդ, որոնց թվում նաև երեխաներ կան:

Մեքենայի վարորդը ձերբակալվել է: ARD հեռուստաալիքը նշում է, որ դեռ հայտնի չէ` դեպքը ահաբեկչություն է, թե ոչ:

կիսվել նյութով -