638 դիտում, 2020.02.24 18:37

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը եւ հիմքը․ ԱԳ նախարար

Ադրբեջանի երեկվա գործողությունները Հայաստանի արտգործնախարարը չափազանց մտահոգիչ է որակել: Զոհրաբ Մնացականյանի խոսքով, էսկալացիայի ռիսկերի աճը խոչընդոտում է բանակցային գործընթացում իրական առաջընթաց ունենալուն: Սոլվակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նախարար Մնացականյանը վերահաստատել է հայկական կողմի այն դիրքորոշումը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը եւ հիմքը:

Նախարարն անտրամաբանական է համարել այն մոտեցումները, թե Արցախի անվտանգության հարցը շեշտելով հետին պլան է մղվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

կիսվել նյութով -