418 դիտում, 2020.02.24 17:25

37 ավտովթար՝ երեք օրում. զոհվել է երկու, վիրավորվել՝ 57 մարդ

37 ավտովթար՝ երեք օրում. զոհվել է երկու, վիրավորվել՝ 57 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 21-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 140 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 45, մարմնական վնասվածք հասցնելու՝ 27, խարդախության` 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, ընտանեկան բռնության՝ 6, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ սպանության սպառնալիքի՝ 3-ական, անձի առեւանգման, շորթման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ծեծի՝ 2-ական, սպանության, սպանության սպառնալիքի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցի մաքսանենգության եւ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած եւ 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության՝ 2, եւ անձի առեւանգման 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

կիսվել նյութով -