308 դիտում, 2020.02.24 15:05

Ույծի համայնքի դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Ույծի համայնքի դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով չարաշահումներ են բացահայտվել «Ույծի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի տնօրենը, պաշտոնը զբաղեցնելով 1999 թվականից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքի երկու բնակիչների աշխատանքի է ընդունել, ովքեր, սակայն, չեն կատարել իրենց պարտականությունները, իսկ ստացած աշխատավարձը յուրաքանչյուր ամիս ամբողջությամբ տվել են դպրոցի տնօրենին:

Դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում, դպրոցի տնօրենի կողմից որպես հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնում, ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ ընդհանուր 1.331.664 ՀՀ դրամ գումարը:

կիսվել նյութով -