282 դիտում, 2020.02.24 14:27

Քայլերթ և ցույց՝ նվիրված Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդերի հիշատակին

Քայլերթ և ցույց՝ նվիրված Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդերի հիշատակին

Փետրվարի 22-ին Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի և Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Վիեննայում տեղի է ունեցել քայլերթ և ցույց Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կազմակերպել էր Ավստրիայի Հայ դատի հանձնախումբը:

Ցույցը մեկնարկել է Վիեննայի «Հոֆբուրգ» կայսերական պալատի մոտ՝ մասնակիցների կողմից գերմաներեն և անգլերեն լեզուներով Սումգայիթի և Բաքվի ջարդերը դատապարտող հայտարարություններով: Այնուհետև Հայաստանի, Արցախի և Ավստրիայի դրոշներով և Ադրբեջանին դատապարտող պաստառներով ցուցարարները շարժվել են դեպի Վիեննայի կենտրոնում գտնվող Սուրբ Ստեֆանի (Stephansplatz) հրապարակ:

Ցուցարարները պաստառներ էին բարձրացրել` «Մենք արդարություն ենք պահանջում Բաքվի և Սումգայիթի ջարդերի զոհերի համար», «Բաքվի և Սումգայիթի ջարդերը՝ անպատիժ հանցագործություն», «Ադրբեջանը մեղավոր է էթնիկական զտումների համար» և այլ կոչերով:

Բազմաքանակ անցորդներին, զբոսաշրջիկներին բաժանվեցին թռուցիկներ, գրքեր և տեսաերիզներ Սումգայիթում և Բաքվում հայերի դեմ իրականացված վայրագությունների, պետական մակարդակով հանցագործությունների քողարկման և Ադրբեջանի շարունակվող հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության մասին:

կիսվել նյութով -