624 դիտում, 2020.02.24 12:58

«Զվարթնոց» օդանավակայանում 24-ամյա քաղաքացի է բերման ենթարկվել

«Զվարթնոց» օդանավակայանում 24-ամյա քաղաքացի է բերման ենթարկվել

Փետրվարի 22-ին ժամը 23:00-ին Նովգորոդ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության համապատասխան բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Սարգիս Կ.-ն, որը հետախուզման մեջ էր 2015 թ. հունվարի 12-ից՝ անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի եղանակով զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով)։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նշելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

կիսվել նյութով -