730 դիտում, 2020.02.24 12:43

Դիտակ գյուղի մոտակայքում ավտովթարի հետևանքով տուժել է յոթ քաղաքացի

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 23-ին ժամը 20:16-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիտակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա արգելափակված քաղաքացի:

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Գուրգեն Պ., ծնված 1951 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Դավիթ Ս., ծնված 1973 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Գարեգին՝ 1973 թ., Գայանե՝ 2000 թ., Զինաիդա՝ 2004 թ., Միլենա՝ 2013 թ., Գուրգեն՝ 2016 թ. Պ.-ներ և Զինաիդա Հ.՝ 1956 թ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

կիսվել նյութով -