740 դիտում, 2020.02.24 12:24

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Քուվեյթում և Աֆղանստանում

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Քուվեյթում և Աֆղանստանում

Փետրվարի 24-ին Քուվեյթում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու առաջին երեք դեպքը:

ՏԱՍՍ լրատվականը գրում է, որ վարակվածները ժամանել էին Իրանի Մեշհեդ քաղաքից, որտեղ ավելի վաղ գրանցվել էր կորոնավիրուսի բռնկում: Բժիշկների տվյալներով՝ վարակվածներից 53-ամյա քաղաքացին Քուվեյթից  է, մյուսը՝ Սաուդյան Արաբիայից։ Նա 63 տարեկան է։ Երրորդ վարակվածի քաղաքացիությունը դեռեւս ճշտվում է: Հաղորդվում է, որ նա 21 տարեկան է։ Նրանք բոլորն էլ գտնվում են մշտական բժշկական հսկողության ներքո։

Աֆղանստանում ևս գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Ըստ այդ երկրի առողջապահության նախարար Ֆիրոզուդդին Ֆերոզի՝ այն հաստատվել է Հերաթի նահանգի տարածքում։

Հավելենք, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով երեկ Միլանի հայտնի «Լա Սկալա» թատրոնը դադարեցրել է իր աշխատանքը։ Վերջին տվյալներով՝ Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 մարդ:

կիսվել նյութով -