884 դիտում, 2020.02.24 11:32

Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փետրվարի 23-ին կրակ են բացել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,- հայտնում է Հովհաննիսյանը:

կիսվել նյութով -