580 դիտում, 2020.02.23 22:05

Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ

Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ

Վրաստանի կառավարության որոշմամբ ավիահաղորդակցությունը Վրաստանի և Իրանի միջև ժամանակավորապես դադարեցվել է: Լուրը փոխանցում է  tert.am-ը: Ըստ Վրաստանի  էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հաղորդագրության՝ ներկա պահին կորոնավիրուսով հիվանդացության որևէ դեպք չի գրանցվել: 

Իր հերթին քաղաքավիացիայի գործակալությունն արդեն տեղեկացրել է Taban Airlines, Qeshm Airlines և Zagros ավիաընկերություններին, որ Վրաստան կարող են թռչել միայն դատարկ՝ Վրաստանից Իրանի քաղաքացիներին տանելու համար:

«Սահմանափակումները կգործեն մինչև Իրանում համաճարակի հետ կապված իրավիճակի վտանգների նվազումը: Վրաստանի կառավարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը, շարունակում է աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ և անհրաժեշտության դեպքում չենք բացառում, որ սահմանափակումներ կկիրառվեն նաև ցամաքային սահմանին»,- ասվում է վրացական նախարարության հայտարարության տեքստում:

 

կիսվել նյութով -