890 դիտում, 2020.02.23 21:08

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին

Փետրվարի 23-ին, ժամը 18:21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Նորագավիթ 10-րդ փողոցում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին, ինչի հետևանքով գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը:

կիսվել նյութով -