1248 դիտում, 2020.02.23 20:44

Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Երևանում, Հայաստանի այլ բնակավայրերում

Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Երևանում, Հայաստանի այլ բնակավայրերում

Իրանում մեկ օրվա ընթացքում երկրորդ  երկրաշարժն է գրանցվել։ Ըստ Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքի տվյալների՝  Երևանի ժամանակով ժամը` 20։00-ին, Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ,  Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում 4 բալ ուժգնությամբ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 9 զոհ և ավելի քան 75 վիրավոր:

Ավելի ուշ IRNA գործակալությունը հաղորդել է, որ տուժածների թիվը հասել է 104-ի:

 

կիսվել նյութով -