540 դիտում, 2020.02.23 20:23

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա վիրավոր

Խոշոր ավտովթար՝  Արմավիրի մարզում. կա վիրավոր

Փետրվարի 23-ին, Ժամը 19:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Toyota Camry մակնիշի համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 
Ոստիկանությունը պարզում է վերջինի ինքնությունը: Ավտոմեքենան  տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

կիսվել նյութով -