1074 դիտում, 2020.02.22 22:20

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ` հետեւելու սահմանին ուժեղացված ռեժիմով վերահսկողական աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջը:

Այս ընթացքում Մեղրիի հսկիչ կետում որեւէ մեկի մոտ բարձր ջերմություն եւ վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն արձանագրվել։

կիսվել նյութով -