992 դիտում, 2020.02.22 20:43

Հայաստանում նշվում է Բարեկենդանը

Մեծ Պահքին նախորդող կիրակին Բուն Բարեկենդան է: Այսօրվանից մեկնարկել են տոնական միջոցառումները: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի տոն է, հիշեցնում է Ադամի եւ Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը կապ ուներ գարնան սկսվելու, զարթոնքի հետ:

կիսվել նյութով -