Հիվանդանոց ուղեգրված երեխաների 40%-ը կարող էր բուժվել ընտանեկան բժշկի օգնությամբ

Ներկայացրել են Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում իրականացրած հետազոտության արդյունքները։
tunavorum-hivandanoc

Առաջնային օղակից հիվանդանոց ուղեգրած երեխաների 40 %-ը կարող էր բուժվել իր ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի կողմից։ Այս մասին նշել է «Վորդ Վիժն Հայաստան»-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Կարինե Աբելյանը՝ ներկայացնելով Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում իրականացրած հետազոտության արդյունքները։ Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ծանոթացնելով առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող բարեփոխումներին` առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն առաջարկել է հետագա կրթական և մյուս ծրագրերը համապատասխանեցնել նախարարարության գերակա ծրագրերին։

*

*