Մինչեւ հինգ տարեկան երեխաները չպետք Է օրական մեկ ժամից ավելի անցկացնեն Էկրանի առջեւ. ԱՀԿ

Հրապարակվել է մինչեւ հինգ տարեկան երեխաների համար ֆիզիկական ակտիվության հրահանգ:
yerekha

Առողջպապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 24-ին հրապարակել Է մինչեւ հինգ տարեկան երեխաների համար ֆիզիկական ակտիվության հրահանգ: Ինչպես նշված Է կազմակերպության կայքում զետեղված փաստաթղթում, երեխաներն այդ տարիքում պետք Է օրական մեկ ժամից ոչ ավելի անցկացնեն հեռուստացույցների, համակարգիչների եւ այլ սարքերի Էկրանների առջեւ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Էկրանի առջեւ պասսիվ անցկացված ժամանակը չպետք Է գերազանցի մեկ ժամը, որքան քիչ, այնքան լավ»,- ասված Է փաստաթղթում: Ըստ որում նշվում Է, որ եթե երեխան գտնվում Է Էկրանի առջեւ, ապա արժե նրան ուղղորդել վերապատմելու տեղի ունեցող իրադարձությունները:

Բացի դրանից, կազմակերպությունում խորհուրդ են տալիս երեխաներին չսահմանափակել մեկ ժամից ավելի անընդհատ շարժման հարցում, ըստ որում երեխան պետք է օրական առնվազն երեք ժամ անցկացնի ֆիզիկական ակտիվության տարբեր ձեւերով:

Մնչեւ հինգ տարեկան երեխաների համար քնի տեւողությունը պետք Է կազմի 10-13 ժամ, նշված է հրահանգում:

*

*