Վրաստանում սուր շնչական վարակներով հիվանդացության անկման միտում կա. Արսեն Թորոսյան

«...իրավիճակը համապատասխանում է սեզոնին»
arsen-torosyan

Վրաստանում սուր շնչական վարակներով հիվանդացության իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և համապատասխանում է սեզոնին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

«Արդեն կա հիվանդացության անկման միտում։ Մեր համապատասխան ստորաբաժանումները մշտական կապի մեջ են իրար հետ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ։

Կոչ եմ անում հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, ինչպես նաև հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց, որպեսզի նրանք կարողանան առողջանալ և չվարակել մյուսներին։ Դրանով մենք կկանխենք սուր շնչական վարակների հետագա տարածումը»,-գրել է նա:

*

*