ՀՀ առողջապահության նախարարությունը կարմրուկի պատվաստանյութ կտրամադրի Վրաստանին

Վրաստանում մինչ օրս արձանագրվել է կարմրուկի 1028 նոր դեպք
karmruk

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով` Հայաստանը Վրաստանին կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի մեր հարևան երկիրն ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է  կատարել Արսեն Թորոսյանը:

«Երեկ խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ Վրաստանում կարմրուկի դեպքերի բռնկումների մասին։ Նա ինձ հայտնեց, որ մինչ օրս արձանագրվել է կարմրուկի 1028 նոր դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 90-ականներին բազմաթիվ երեխաներ չեն պատվաստվել կարմրուկի դեմ։ Ես տեղեկացա նաև, որ օրական արձանագրվող 50-60 դեպքը իջել է օրական 35-ի՝ շնորհիվ այն հակահամաճարակային միջոցառումների, որ իրականացվում են Վրաստանում, այդ թվում 20-40 տարեկան ազգաբնակչության ինտենսիվ պատվաստումների»,-գրել է նախարարը։

Նա նաև նշել է, որ բարեբախտաբար Հայաստանում վերջին կարմրուկի տեղական դեպքը արձանագրվել է 2007 թվականին՝ շնորհիվ մեր երկրում կարմրուկի դեմ պատվաստումների բարձր ցուցանիշների։ «Վերջին բերովի դեպքը արձանագրվել էր 2018 թվականի դեկտեմբերին ՌԴ-ից ժամանած ուղևորի մոտ և կրկին բարեբախտաբար տարածում չէր ունեցել մեր երկրում։

*

*