Տոնական օրերին թունավորման դեպքերը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի ավելացել են

Գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը yerkirmedia.am-ի հետ զրույցում նշեց, որ...
hivandanoc

Այս տարի Ամանորի եւ Սուրբ ծննդյան օրերին Հայաստանում քաղաքացիների շրջանում գրանցված թունավորման դեպքերը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի ավելացել են:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը yerkirmedia.am-ի հետ զրույցում նշեց, որ 2018 թ.-ի առաջին յոթ օրերի ընթացքում թունավորման պատճառով բուժհաստատություններ են դիմել 27 հիվանդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 15-ը: Նշված վիճակագրությունը վերաբերում է բոլոր տեսակի թունավորումներին՝ ալկոհոլ, գազ, թունաքիմիկատներ, որոնք կապ ունեն կամ չունեն տոների հետ:

Ըստ Միքայել Գաբրիելյանի՝ տոների օրերին թունավորման դեպքերը հիմնականում ալկոհոլի չարաշահման հետեւանքով են եղել: Բժշկական կենտրոններն այս տարի նման խնդիրներով 15 հիվանդ են ընդունել:

Նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածում բուժհաստատություններ են ընդունվել 7 մարդ։

*

*