Տեղեկատվական տեխնոլոգիաները կկիրառվեն առողջապահության ոլորտում

Նախարարությունը միությանը կտրմադրի անհրաժեշտ տեղեկատվություն
aroxjapahutyun-tt

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ու Տեղակատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանն այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համագործակցությամբ նպաստել էլեկտրոնային առողջապահության համակարգի անխափան ու ամբողջական ներդրմանը:

Նախարարությունը միությանը կտրմադրի անհրաժեշտ տեղեկատվություն, որպեսզի թեսթավորեն նոր ներդրված այս համակարգը, աուդիտի կենթարկեն տեղեկատվական անվտանգությունը:

Նախարարն ասել է, որ մշակված է այնպիսի էլեկտրոնային համակարգ, որտեղ բոլոր անձնական տվյալները խիստ գաղտնիությամբ պահպանվում են: Այս համագործակցությունը հնարավորություն կտա խուսափել հակերային հարձակումներից:

 

 

*

*