Թրամփը հուլիսի 5-ին կժամանի Լեհաստան

Լեհաստանից Թրամփը կուղևորվի Համբուրգ՝ մասնակցելու G-20 գագաթաժողովին:
tramp-inqnatir

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 5-ի երեկոյան կժամանի Լեհաստան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ակնկալվում է, որ նախագահի ինքնաթիռը վայրէջք կկատարի Վարշավայից ոչ հեռու գտնվող ռազմական օդանավակայանում: Հաջորդ օրը՝ հուլիսի 6-ին Թրամփը հանդիպումներ կունենա Լեհաստանի ղեկավարության հետ:

Լեհաստանից Թրամփը կուղևորվի Համբուրգ՝ մասնակցելու G-20 գագաթաժողովին:

*

*