Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

Օրվա խորհուրդն է. «Առաջինը լսեք»։
tmramolityun

Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Օրվա խորհուրդն է. «Առաջինը լսեք», կարգախոսը. «Լսեք երեխաներին և երիտասարդներին, սա առաջին քայլն է, որպեսզի օգնենք նրանց դառնալ առողջ և անվտանգ»:

Աշխարհում թմրամիջոցներ չարաշահողների թիվը կազմում է շուրջ 250 միլիոն մարդ, նրանցից 29,5 միլիոնը թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներ ունի։

Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ  հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 6544, նախորդ տարվա 6010-ի փոխարեն, որոնցից՝

ափիոնային թմրամոլները՝ 2476, որոնցից կանայք՝ 49

կանաբինոիդային թմրամոլները՝ 4065,  որոնցից կանայք՝ 56

3-ը՝ կոկաինային թմրամոլներ:

Հաշվառվածներից 62%-ը 28-49 տարեկան են, 19% -ը՝ 50-64, 17%-ը՝ 19-27, 65 և բարձր տարիքի 76 անձ, մինչև 18 տարեկան 7 անձ:

Տարածվածությամբ 1-ին տեղում Երևանն է՝ 3007 կամ 52%, 2-րդը Արմավիրի մարզն է՝ 722 կամ 12% և 3-րդը Կոտայքի մարզը՝ 542 կամ 9%:

*

*