Աշխարհում 39 միլիոն մարդ չի տեսնում

Հայաստանում երեխաների մոտ հիմնականում գերակշռում են շլությունը, կարճատեսությունն ու հեռատեսությունը:
tesoxutyun

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր։

Հայաստանում մեծահասակների մոտ աչքի ամենահաճախ հանդիպող հիվանդությունները կատարակտը, գլաուկոման եւ դիաբետիկ ռետինոպատիան են: Երեխաների մոտ հիմնականում գերակշռում են շլությունը, կարճատեսությունն ու հեռատեսությունը:

Կուրության կանխարգելման միջազգային գործակալության տվյալներով՝ աշխարհում շուրջ 284 մլն մարդ տեսողության հետ կապված խնդիրներ ունի, նրանցից 39 մլն-ն ընդհանրապես չի տեսնում: Աչքերի հիվանդություններ ունեն ավելի քան 19 մլն երեխա: Ժամանակին բուժվելու դեպքում կուրության դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել:

*

*