Սուրճն օգտակար է սրտի համար

Գիտնականները նաեւ նախազգուշացնում են, որ «այդ ըմպելիքի չարաշահումը կարող է անվտանգ չլինել»։
surch-tey

Բրազիլացի գիտնականները համոզված են՝ օրական երեք կամ ավելի բաժակ սուրճ խմելը կարող է նվազեցնել անոթների խցանման վտանգը։

MedicalXpress-ի փոխանցմամբ՝ հետազոտողներն իրականացրել են հարցում, որին մասնակցել է Սան Պաուլուի մոտ 4400 բնակիչ։ Կամավորներին հարցրել են՝ արդյոք նրանք սիրում են սուրճ, որքան հաճախ են խմում ու ինչպես են այն պատրաստում։ Հետագայում այդ պատասխանները համեմատել են զարկերակների կալցիումային գործակցի հետ, որը վկայում է անոթներում կալցիումի կուտակման մասին՝ որպես սրտի նոպայի վտանգի գործոն։

Հետազոտության մասնակից 10 մարդուց գրեթե 8-ը խոստովանել է, որ քիչ է շարժվում, իսկ 2/3-ը հայտնել է ավելորդ քաշի կամ ախտորոշված ճարպակալման մասին։ 10 մասնակիցներից 3-ը նախկինում ծխել է, իսկ 16 տոկոսը հիմա էլ է շարունակում ծխել։

Գիտնականները նաեւ նախազգուշացնում են, որ «այդ ըմպելիքի չարաշահումը կարող է անվտանգ չլինել»։

*

*