Սուրճն օգնում է առողջ ապրել: Գիտնականները պարզել են, որ սուրճի չափավոր՝ օրական երեքից չորս բաժակ օգտագործումը առողջության համար ոչ թե վնաս է, այլ հակառակը՝ օգտակար: Ուսումնասիրությունները հրապարակվել են Բրիտանական առողջապահական ամսագրում BMJ.
Պարզվել է, որ սուրճ խմողների մոտ նվազում է լյարդի հիվանդություններով ու քաղցկեղի որոշ տեսակներով հիվանդանալու հավանականությունը: Թեեւ լիարժեք ապացուցված չէ, սակայն գիտնականները կարծում են, որ սուրճի սիրահարներն ավելի քիչ են մահանում կաթվածից:
Բոլոր դեպքերում՝ հղիության ընթացքում սուրճի շատ օգտագործումը կարող է վնասակար լինել:
Սաութհեմփթոնի համալսարանի հետազոտողները հավաքագրել են մարդու բոլոր օրգանների վրա սուրճի ազդեցության մասին հետազոտությունները՝ թվով 200:
Նրանք հանգել են այն եզրակացության, որ օրական երեք բաժակ սուրճը կարող է օգնել մարդուն՝ երկար ապրել:
Պատրաստեց՝
Աննա Դավթյանը