Հայաստանում սուր շնչառական վարակների գանգատով դիմածների թիվը նվազել է 1,3 անգամ

Դիտվում է սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակի կայունացում
grip

Հայաստանի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակի կայունացում ՝ նվազման միտումով, ինչի մասին են վկայում օրական իրականացվող մշտադիտարկման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած տվյալները:

Հունվարի 30-ի դրությամբ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմել է 1497 անձ, նախորդ շաբաթվա 2028-ի փոխարեն, ցուցանիշը նվազել է 1,3 անգամ: Արձանագրվել է  շտապ օգնության 88 կանչ, նախորդ շաբաթվա 107-ի դիմաց: Հիվանդանոցային պայմաններում բուժում է ստանում 706 քաղաքացի (92,8%-ը երեխաներ են), նախորդ շաբաթվա 711-ի փոխարեն:  Դուրս է գրվել 201 պացիենտ:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Շարունակվում է հսկողությունը դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի նկատմամբ, և բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային  կառավարման մարմիններին:

 

*

*