Սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին․ ԱՆ — Երկիր Մեդիա

Սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը սհանդես է եկել հայտարարությամբ:
grip

Առողջապահության նախարարությունը սուր շնչառական վարակների տարածվածության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Նախարարության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Տոնական օրերին իրականացված մշտադիտարկան արդյունքներով սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին: Հիվանդների դիմելիությունը հիմնականում եղել է Երևանում։ Ներկայումս մայրաքաղաքի մանկական հիվանդանոցներում հոսպիտալացված 360 հիվանդների մեծ մասը 0-2 տարեկան երեխաներ են:

Անհրաժեշտ բուժման արդյունքում բոլորի մոտ առկա է լավացման դրական շարժընթաց: Նշված օրերին արձանագրվել է շտապ օգնության 81 կանչ, գրեթե նույնքան` որքան մեկ տարի առաջ: Կանչերը մեծամասամբ տրվել է մեծահասակների համար՝ պայմանավորված սուր շնչառական վարակներով: Հանրապետությունում այս օրերի ընթացքում շրջանառել են գրիպի Ա և Բ տեսակները, ինչպես նաև այլ շնչառական վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

— խուսափե′ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

— եթե հիվանդ եք, մնացե′ք տանը,

— եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի′ զբաղվեք ինքնաբուժմամբ,

— մի′ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

— հագնվե′ք եղանակին համապատասխան,

— պահպանե′ք հազի և փռշտալու վարվելակարգը,

— օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

— հաճախակի օդափոխե′ք փակ տարածքները,

— հետևե′ք անձնական հիգիենային»:

*

*