«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը նվազեցնում է սրտի ստենտավորման գները

Գները կնվազեն 100 հազար դրամով
virahatutyun-hivandanoc-bjishk

ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համագործակցության արդյունքում հունիսի 20-ից համալսարանական հիվանդանոցում կնվազեցվի սրտի ստենտավորման գները: Այս մասին գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«1 դեղապատ ստենտը նախկին 1.100.000 ՀՀ դրամի փոխարեն կարժենա 1 մլն ՀՀ դրամ, 2 դեղապատ ստենտի արժեքը 1.550.000-ի փոխարեն կկազմի 1.450.000 ՀՀ դրամ, իսկ 3 ստենտի դեպքում հիվանդը կվճարի 1.900.000 ՀՀ դրամ, հին սակագնի՝ 2 մլն դրամի փոխարեն»,-նշված է Մուրադյանի գրառման մեջ: Նա հավելել է, որ գների նվազեցումը կապված չէ որակի փոփոխության հետ. գները նվազում են՝ միաժամանակ պահպանելով ծառայության բարձր որակը:

«Համագործակցության հիմքում դրված էր մեկ նպատակ՝ բնակչության համար ապահովել ինվազիվ (ոչ վիրահատական-խմբ.) սրտաբանական ծառայության մատուցման մատչելիություն»,- վստահեցրել է ռեկտորը:

*

*