Շտապօգնությունը տապի պատճառով աշխատում է ծանրաբեռնված

Սրվել են որոշ հիվանդություններ։

Վերջին օրերին Երեւանում Շտապօգնության ծառայությունն աշխատում է առավել ծանրաբեռնված. ավելացել է կանչերի թիվը: Գրանցվել են շնչառական, սրտանոթային հիվանդությունների կանչեր, ավելացել են աղիքային հիվանդությունների սրման դեպքերը, ուշագնացությունը, ջերմության բարձրացումը:

Այսօր առավոտից միչեւ ժամը 15.30 ընկած ժամանակահատվածում կանչերի թիվը հասել է 246-ի, որը բավականին բարձր ցուցանիշ է․ սովորաբար մինչեւ ժամը 17.00 գրանցվում էր 220 կանչ:

 Մանրամասները՝ Վարդուհի Մանուկյանի տեսանյութում։

*

*