Շտապ օգնության ծառայությունը վճարովի դարձնելու նախագիծ չկա. նախարար

Ընդամենը իր տեսակետն է հայտնել
vrastan-shtapognutyun

Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը վստահեցնում է, որ շտապ օգնության ծառայությունը վճարովի դարձնելու նախագիծ չկա, իսկ առաջիկա մեկ տարում այդ հարցին չեն անդրադառնա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ շտապ օգնության ծառայությունը վճարովի դարձնելու մասին ընդամենը իր տեսակետն է հայտնել:

«Սա ուղղակի զրույց էր, կարծիքների փոխանակում: Ես պատմում էի իմ փորձը, երբ որ երկրորդ կուրսից մինչև ինստիտուտն  ավարտելն աշխատում էի շտապ օգնությունում: Սա նախագիծ չէ, հիմնված չէ ինչ-որ լուրջ ուսումնասիրությունների վրա: Դրա հետ մեկտեղ այս հայտարարությունը չի նշանակում, որ հարցն արդիական չէ»,- ընդգծեց նախարարը:

Ըստ նախարարի՝ հարցն արդիական է. կան անարդյունավետ կանչեր, կան կանչեր, որոնք բնակչության ոչ իրազեկվածության կամ մի քիչ էլ չարաշահման հետևանք են:

Ալթունյանն ասաց, որ առաջիկա կես կամ  մեկ տարում նման փոփոխություն չի նախատեսվում:

*

*