Շտապօգնության ծառայության կանչերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են

2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 հազար 761 կանչով։
shtap-ognutyun (1)

2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը Երևանի Շտապօգնության ծառայությունը ստացել է 130 հազար 545 կանչ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Այս թիվը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 հազար 761-ով։
Ըստ Թագուհի Ստեփանյանի՝ շտապօգնության հիմնական կանչերը կապված են սիրտ-անոթային հիվանդությունների, սուր-շնչառական հիվանդությունների և վնասվածքների հետ։

Նրա խոսքով՝ հիվանդանոց է տեղափոխվել 28 հազար 966 հիվանդ, ինչը, նախորդ տարվա հետ համեմատ, 2 հազար 692-ով ավելի է։

*

*