Շիրակի մարզպետն ատամնաբույժների բողոքը կներկայացնի առողջապահության նախարարությանը

Մարտի 6-ից ատամնաբույժները պետք է ներդնեն էլեկտրոնային համակարգ:
artur-khachatryan

yerkir.am— Շիրակի մարզի ատամնաբույժները երեկ բողոքի ակցիա են կազմակերպել Շիրակի մարզպետարանի մոտ: Նրանք դժգոհում են առողջապահության էլեկտրոնային համակարգից:

Նշենք, որ, կառավարության որոշման համաձայն` մարտի 6-ից ատամնաբույժները պետք է ներդնեն էլեկտրոնային համակարգ:

Նրանք վստահեցնում են, որ այդ համակարգի պատճառով կթանկանան ատամնաբուժական ծառայությունները, քանի որ  յուրաքանչյուր ատամնաբույժ հավելյալ 1 մլն դրամ ծախս պետք է անի:

Մարզպետ Արթուր Խաչատրյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կա կառավարություն որոշում էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ, և ատամնաբույժներն այդ որոշմանը վերապահումով են վերաբերվում: «Երեկ հավաքվել են մեզ մոտ, որոշել են իրենց դժգոհությունը մարզպետարանի միջոցով փոխանցել կառավարությանը: Հանդիպել են մեր փոխմարզպետի հետ: Որոշել ենք նրանց այդ բողոք-դիմումը փոխանցել առողջապահության նախարարությանը` ինչպես նրանք խնդրել են»,- տեղեկացրեց մարզպետը:

*

*