Երկարատեւ քունը վնասակար է առողջությանը

Գիտափորձին մասնակցել Է 3 միլիոն մարդ
qun-qnac-mard2 (1)

Երկարատեւ քունը բացասական ազդեցություն Է գործում մարդու առողջության վրա: Այս եզրակացությանն են հանգել մի խումբ բրիտանացի գիտնականներ՝ մարդու օրգանիզմի վրա քնի ազդեցության վերաբերյալ իրենց կատարած հետազոտությունից հետո: Այդ մասին տեղեկացնում Է The Daily Telegraph թերթը:

Նախկինում համարվում Էր, որ մշտական քնատությունը մեծացնում Է սիրտ-անոթային հիվանդությունների եւ շաքարախտի վտանգը, նպաստում Է զարկերակային ճնշման բարձրացմանը եւ ավելորդ քաշին:

Սակայն վերջին հետազոտությունը, որը կատարել են բրիտանացի մասնագետները Սթաֆորդշիրի կոմսության Քիլի համալսարանից, հերքում Է այդ պնդումը:

Գիտափորձի արդյունքները, որին մասնակցել Է 3 միլիոն մարդ, ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր օրական քնել են միջին հաշվով 10 ժամ, 30 տոկոսով ավելի հաճախ են մահացել վաղ տարիքում, քան նրանք, ովքեր քնել են միայն 7-ական ժամ: Բացի դրանից, 10 ժամ տեւողությամբ քունը 56 տոկոսով մեծացնում Է ինսուլտի հավանականությունը, 49 տոկոսով՝ սիրտ-անոթային հիանդություններից, իսկ 44 տոկոսով՝ սրտի իշեմիկ հիվանդությունից վաղաժամ մահվան վտանգը։

*

*