Սևան քաղաքն այսուհետ կունենա նորակառույց բարձրակարգ հիվանդանոց

Բժշկական հաստատության բացման խոսքում Արսեն Թորոսյանը մեծապես կարևորել է․․․
hivandanoc-sevan

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և այլ հյուրեր մասնակցել են Սևան քաղաքի նորակառույց բուժկենտրոնի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը:

Բժշկական հաստատության բացման խոսքում Արսեն Թորոսյանը մեծապես կարևորել է մարզային հերթական ժամանակակից բուժհաստատության շահագործման մեկնարկն ու շեշտել, որ նորակառույց բարձրակարգ ԲԿ-ն Սևանի տարածաշրջանի շուրջ 40 հազար բնակչությանը կմատուցի որակյալ, մատչելի և արդի ծառայություններ:

ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի կողմից իրականացվող վար­կա­յին ծրագրով Սևանի ԲԿ-ի կառուցման համար ներդրվել է 1 մլրդ 275,7 մլն դրամ, որից ՀՀ կառավարության միջոց­նե­րից` 255.1 մլն դրամ (20%), ՀԲ վարկային միջոցներից` 1 մլրդ 20.6 մլն դրամ (80%):

*

*