Սեւ պղպեղի բացառիկ հատկությունները — Երկիր Մեդիա

Սեւ պղպեղի բացառիկ հատկությունները

Այս համեմունքի գործածումը սննդի մեջ նպաստում է նիհարելուն:
sev-pghpegh

Շրի Վենկատեշվարայի համալսարանի գիտնականները պարզել են սեւ պղպեղի բացառիկ հատկությունները․ այս համեմունքի գործածումը սննդի մեջ նպաստում է նիհարելուն: Հետազոտության արդյունքները հրապարակված են «Nutrition and Metabolism» հանդեսում։

Մասնագետները գիտափորձ են կատարել առնետների վրա: 22 շաբաթվա ընթացքում կերակրել են ճարպոտ ուտելիքներով: Գիտափորձի 16-րդ շաբաթում գիտնականները կրծողներին բաժանել են  խմբերի եւ սկսել են առաջին խմբի առնետների կերին ավելացնել սեւ պղպեղի սերմերից ստացված հելիոտրոպին:

22-րդ շաբաթվա ավարտին առնետների մոտ ավելացել է մարմնի ոչճարպային զանգվածը, բարձրացել է ոսկրային հյուսվածքի հանքային հագեցվածությունը եւ ոսկորների հանքային խտությունը:

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ հելիոտրոպինն օգնում է կառավարելու ճարպակալման հետ կապված որոշ գեներ եւ կարող է օգտագործվել որպես նիհարեցնող պատրաստուկ։

*

*