Ինչպիսի՞ խնդիրներով են առավել շատ այցելում սեքսապաթոլոգին

Կլինիկա դիմողների 50 տոկոսը տղամարդիկ են, 25 տոկոսը՝ կանայք։
zuyg

Սեռական առողջության հետ կապված խնդիրներով դիմելիությունը  շատացել է: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, նշեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Ըստ նրա՝ իրենց կլինիկա դիմողների 50 տոկոսը տղամարդիկ են, 25 տոկոսը՝ կանայք, 25 տոկոս կազմում են ամուսնական զույգերը:

«Առավել հաճախ դիմում են 18-45 տարիքային խմբի ներկայացուցիչները: Խնդիր կա մարզերի հետ կապված. դրանք մնում են ստվերում: Շատերն անգամ չգիտեն, որ գոյություն ունի սեքսապաթոլոգի մասնագիտությունը: Կա նաև կլինիկա տեղափոխվելու խնդիր, ուստի պետք է հնարավորություն ստեղծել մարզերի համար, արտագնա աշխատանքներ այնտեղ ավելի հաճախ կազմակերպել»:

yerkirmedia.am-ի հարցին ի պատասխան՝ ո՞ր խնդիրներն են դիմողների շրջանում առավել հաճախ հանդիպում, սեքսապաթոլոգն առանաձնացրեց սեռական գրգռման՝ էրեկցիայի խանգարումները, սեռական ակտի տևողության, սեռական բավարարվածության հետ կապված խնդիրները. «Շատ է հանդիպում նաև վագինիզմի՝ սեռական հարաբերություններից վախի խնդիրը: Ճանաչում եմ ամուսնական զույգ, ովքեր վագինիզմի պատճառով 12 տարի սեռական հարաբերություն չեն ունեցել»:

Վրեժ Շահրամանյանը խորհուրդ տվեց խնդիրների դեպքում դիմել բժշկի՝ չտառապել «հարևանաբուժությամբ», «դեղատնաբուժությամբ» կամ անհրաժեշտ տեղեկություններ քաղել կասկածելի ծագման ինֆորմացիոն աղբյուրներից:

*

*