Երեխաներին խանգարում են քնել սմարթֆոնները, նոութբուքերը եւ պլանշետները

Քնելուց մեկ ժամ առաջ երեխաներին չտալ շարժական սարքեր
qun-khangarel

Մարդու քնի վրա  ազդեցության ուսումնասիրությունների մեծամասնությունը ցույց Է տալիս, որ սմարթֆոնները, նոութբուքերը եւ պլանշետները ամենից շատ ազդում են երեխաների ու դեռահասների առողջության վրա: Այդ մասին ասված Է «Pediatrics» հանդեսում հրապարակված հոդվածում:

«Լույսը գլխավոր ժամանակաչափն Է մեր ուղեղի համար: Երբ այն երեկոյան ընկնում Է աչքի ցանցաթաղանթի վրա, մելատոնինի կոնցենտրացիան կտրուկ նվազում Է, ինչի պատճառով քունը փախնում Է: Երեխաների աչքերն ավելի զգայուն են լույսի նկատմամբ»,- նշում Է Կոլորադոյի համալսարանի ինտեգրատիվ ֆիզիոլոգիայի բաժանմունքի դոցենտ Մոնիկ Լե Բուրժուան:

Հետազոտությունների 90 տոկոսը ցույց Է տվել, որ երեխան որքան շատ ժամանակ Է անցկացնում Էկրանի առջեւ, այնքան վատ Է նա քնում:

Գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս քնելուց մեկ ժամ առաջ երեխաներին չտալ շարժական սարքեր, հանգստանալու ընթացքում անջատել բոլոր Էլեկտրոնային սարքերը  եւ դրանք լիցքավորել այլ սենյակներում, ինչպես նաեւ ոչ մի սարք չպահել այն հարկաբաժնում, որտեղ երեխան քնում Է:

*

*