Քնի պակասը ազդում է հոգեկան առողջության վրա․ հետազոտություն

Կրճատելով քնի ժամանակը՝ մենք կարող ենք լրջորեն վնասել մեր առողջությունը:
qun

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ կրճատելով քնելու ժամանակը՝ մենք կարող ենք լրջորեն վնասել մեր առողջությունը: Ընդամենը մի քանի գիշերվա վատ քունը կարող է ազդել արյան մեջ շաքարի մակարդակի վրա եւ նպաստել չափից ավելի ուտելուն: Փոփոխություններ կարող են դիտվել նույնիսկ ԴՆԹ-ի մակարդակով, այդ թվում՝ այն գեների վրա, որոնք պատասխանատու են օրգանիզմում բորբոքային պրոցեսների առաջացման եւ դիաբետի զարգացման համար:

Այն ազդում է նաեւ մեր հոգեկան վիճակի վրա: BBC-ի Trust Me I՚m a Doctor հեռուստածրագիրը, Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ, ոչ մեծ գիտափորձ Է անցկացրել: Մասնակիցները առաջին երեք գիշերները պետք Է քնեին ութ ժամ: Հաջորդ երեք գիշերներին նրանց թույլատրված էր քնել միայն չորս ժամ:

Գիտափորձի ղեկավար Սառա Ռիվը զարմացած էր այն բանից, թե որքան արագ փոխվեց փորձարկվողների տրամադրությունը:

«Նկատելիորեն աճեց տագնապայնության, տխրության եւ սթրեսի մակարդակը, նաեւ նկատվեցին պսիխոզի նշաններ եւ մյուս մարդկանց նկատմամբ անվստահության աճ»,-ասել է նա:

*

*