Քրքումն ընդդեմ միգրենի

Մի խումբ փորձագետներ պնդում են, որ քրքումը կարող է թեթևացնել գլխացավը։
qrqum

Մի խումբ փորձագետներ պնդում են, որ քրքումը (ասիական համեմունք) կարող է թեթևացնել գլխացավը։ Նրան ակտիվ բաղադրիչը` քրքումինը, հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններ ունի։

Սակայն այս հարցում գիտնականների կարծիքը 2 մասի է բաժանված։ Մինեսոտայի և Իլինոյսի համալսարանների հետազոտողների պնդմամբ՝  քրքումինը դժվար է յուրացվում, այդ իսկ պատճառով դրա օգտագործմամբ արդյունքի հասնելը դժվար է։

Իրանցի գիտնականների վերջին հետազոտությունն էլ ցույց է տվել, որ «Օմեգա 3» ճարպաթթուների և քրքումինի համադրությունը շատ արդյունավետ է։

Հիմնվելով այս ուսումնասիրության վրա՝ դիետոլոգները միգրենի նոպայի կանխարգելման համար խորհուրդ են տալիս օրական 3 թեյի գդալ քրքում օգտագործել։

*

*