Քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է:
qaxckex

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է:

Վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության որոշակի կայունացում։

Այսպես, եթե Հայաստանում 2014թ. առաջին անգամ ախտորոշվել է չարորակ նորագոյացությունների 8.365 դեպք, ապա 2015-ին` 8.372, իսկ 2016-ին դեպքերի թիվը նախորդ տարվա նկատմամբ աճել է ընդամենը 0.04%-ով: 2016թ-ին, նախորդ տարվա համեմատ, շուրջ 4%-ով ավելացել է դիսպանսեր հսկողության տակ գտնվող քաղցկեղով հիվանդների թիվը, մահվան դեպքերը, նախորդ տարվա համեմատ, շուրջ 7%-ով նվազել են:

Հայաստանում քաղցկեղի առաջացման հավանակությունը առավելագույնն է 65 և բարձր տարիքային խմբում: Տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչառական օրգանների, միզապարկի, շագանակագեղձի և ստամոքսի չարորակ նորագոյացությունները, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, հաստ աղու, արգանդի մարմնի և պարանոցի քաղցկեղները:

Քաղցկեղի առաջացմանը մեծապես նպաստում են ռիսկի գործոնները, որոնց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա էապես բարձրացնում է չարորակ նորագոյացության առաջացման հնարավորությունը: Դրանցից առաջատարը ծխախոտի օգտագործումն է, որն առաջացնում է 16 տեսակի չարորակ նորագոյացություններ: Կարևոր ռիսկի գործոններ են նաև վարակները, որոնցով պայմանավորված է քաղցկեղների 15-20%-ը: Դրանք են մարդու պապիլոմավիրուսը, հեպատիտ B և C-ի վիրուսները, Էպշտեյն-Բառի վիրուսը և այլն:

*

*