Քաղցկեղով հիվանդության մակարդակը նվազել է. Խաչանուշ Հակոբյան

Քաղցկեղը մահացությունների երկրորդ պատճառն է՝ սիրտ-անոթային հիվանդություններից հետո:
qaxckex 11

Այս տարի քաղցկեղով հիվանդության մակարդակը բավականին նվազել է, հատկապես կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների թիվն է պակասել՝ շնորհիվ վաղ փուլում հայտնաբերման: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

«Քաղցկեղը  չարամիտ հիվանդություն է, երբ սկսում է կազմավորվել, դառնալ շոշափելի, նոր միայն մարդը հասկանում է, որ ունի հիվանդություն: Կազմավորման փուլում հանգիստ են զգում, ախտանիշ չեն զգում, իսկ երբ արդեն զգում են, արդեն հիվանդությունը քայքայած է լինում օրգանիզմը»,-ասել է նա և ներկայացրել հիվանդության տարածվածությունը՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների:

ԱՀԿ տվյալներով՝ քաղցկեղը մահացությունների երկրորդ պատճառն է՝ սիրտ-անոթային հիվանդություններից հետո: 2015 թ. տվյալներով՝  8 մլն 800 000 մարդ մահացել է քաղցկեղից, աշխարհում այն ամեն վեցերորդ մարդու մահվան պատճառն է: Մահացողների 70%-ը կազմում են ցածր և միջին եկամուտ ունեցողները:

Ըստ Խաչանուշ Հակոբյանի՝ ամեն տարի աշխարհում գրանցվում է քաղցկեղ հիվանդության 14 մլն դեպք, միայն կրծքագեղձի քաղցկեղի 1.250.000 նոր դեպք է արձանագրվել: Ամեն տարի այս հիվանդության հետևանքով 570.000  մարդ է մահանում:

 

 

*

*