Երեխայի պորտալարը կարող է պետք գալ հետագա ողջ կյանքի ընթացքում

Արյունաբանական կենտրոնի նոր ծրագիրը

Ցողունային բջիջների կիրառումը մի շարք հիվանդությունների բուժման ամենաժամանակակից մեթոդն է համարվում: Բժշկությունն օգտագործում է օրգանիզմին կյանք տվող ցողունային բջիջները՝ սկսած երիտասարդացումից մինչեւ չարորակ լեյկեմիաների բուժում: Ամենաակտիվ ցողունային բջիջներ պարունակում է պորտալարը: Ուստի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը նոր ծրագիր է կյանքի կոչում՝ պահելով պորտալարային արյունը, իհարկե, եթե ծնողը համաձայն է եւ պատրաստ ֆինանսապես:

Այս արյունը կարող է երեխայի համար միակ փրկությունը լինել, եթե կյանքի ընթացքում դրա կարիքը լինի:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*