Պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի օրերին կսահմանվի հերթապահություն

Սուր շնչառական վարակներով հիվանդացության բարձրացման հետ կապված
bjishk-spanel

Սուր շնչառական վարակներով հիվանդացության բարձրացման հետ կապված սույն թվականի հունվարի 19-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-15:00, սահմանվելու է հերթապահություն տեղամասային թերապևտների և մանկաբույժների կողմից:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել Ձեր սպասարկաման տարածքի կամ մոտակա ամբուլատոր- պոլիկլինիկական բուժհաստատություն:

*

*