Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում աշխատավարձերը եւս 15-20%-ով կբարձրանան

«Սա արդեն երկրորդ բարձրացումն է վերջին կես տարվա մեջ»
polikinika

Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում աշխատավարձերը եւս 15-20%-ով կբարձրանան։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր ստորագրեցի հրաման առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների աշխատավարձի նոր հաշվարկի վերաբերյալ։ Սա արդեն երկրորդ բարձրացումն է վերջին կես տարվա մեջ, որի արդյունքում ԱԱՊ մոտ 10.000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային բարձրանում է 30-40%-ի չափով։

Այս քայլը պետք է դիտարկել կանխարգելիչ բժշկության զարգացման մեր քաղաքականության շրջանակներում։ Իսկ ԱԱՊ օղակից և բուժաշխատողներից ակնկալում ենք ավելի լավ արդյունքներ՝ հատկապես իրենց կողմից սպասարկվող ազգաբնակչության մոտ քրոնիկ հիվանդությունները կառավարելու տեսանկյունից, որպեսզի բեռնաթափենք հիվանդանոցները և շտապօգնության ծառայությունը։ Այս քայլը թույլ կտա նաև ԱԱՊ օղակ ներգրավել մեր լավագույն բուժաշխատողներին»։

*

*